Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Վարչապետը և «Ամբեր Կապիտալ»-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետը և «Ամբեր Կապիտալ»-ի ներկայացուցիչները քննարկել են 
համագործակցության զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության տնօրեններ Կամիլիո Ազուզին և Անուշավան Սիմոնյանին: «Ամբեր Կապիտալ»-ը ՀՀ-ում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: «Ամբեր Կապիտալ» ընկերության ղեկավարները վարչապետին ներկայացրել են ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտները, ներդրումային ծրագրերը և ներդրումների ծավալները: Նրանք ընկերության հետաքրքրվածությունն են հայտնել ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու առնչությամբ:

Վարչապետը ողջունել է ընկերության ներդրումային հետաքրքրությունները ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու հարցում և կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության քաղաքական դիրքորոշումը տնտեսական դաշտի ազատ հասանելիության և հավասար հնարավորությունների ապահովումն է, և գործադիրը հետևողական առաջ է շարժվում այս ճանապարհով: Վարչապետը կարևորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը տնտեսական որակական փոփոխություններ բերող ծրագրերի իրականացման և Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման համատեքստում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am