Շիրազում ձերբակալել են Իրանում բողոքի ակցիաների ինը ղեկավարի
17:01, 29 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Շիրազում բողոքի ակցիաների ինը ղեկավարի: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտնել Է Ֆարսի նահանգի փոխոստիկանապետ Ռահամբախշ Հաբիբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ոստիկանության աշխատակիցները վերջին օրերին ձերբակալել են ինը հանգուցային համակարգողների՝ կապված թշնամական օտարերկրյա ցանցերի հետ, որոնք ղեկավարում Էին անկարգությունները»,-նրա խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը:
Նահանգի փոխոստիկանապետը հավելել Է, որ «ձերբակալվածները հանձնվել են երկրի դատական մարմիններին»:
Հաբիբին չի ճշտել, թե օտարերկրյա որ պետությունների հետ Էին կապ պահպանում ձերբակալվածները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում