Շիրազում ձերբակալել են Իրանում բողոքի ակցիաների ինը ղեկավարի

Armenpress 17:01, 29 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Շիրազում բողոքի ակցիաների ինը ղեկավարի: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտնել Է Ֆարսի նահանգի փոխոստիկանապետ Ռահամբախշ Հաբիբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ոստիկանության աշխատակիցները վերջին օրերին ձերբակալել են ինը հանգուցային համակարգողների՝ կապված թշնամական օտարերկրյա ցանցերի հետ, որոնք ղեկավարում Էին անկարգությունները»,-նրա խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը:Նահանգի փոխոստիկանապետը հավելել Է, որ «ձերբակալվածները հանձնվել են երկրի դատական մարմիններին»: Հաբիբին չի ճշտել, թե օտարերկրյա որ պետությունների հետ Էին կապ պահպանում ձերբակալվածները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am