Տնտեսություն

ԵԱՏՄ-ում Հայաստանի տված մաքսատուրքերի և ստացածի դրական սալդոն կազմել է ավելի քան 37 մլն դոլար

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում Հայաստանի տված մաքսատուրքերի և ստացածի դրական սալդոն կազմել է ավելի քան 37 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ում Հայաստանը 2018-ին ստացել է ավելի շատ, քան տվել է: Տրված մաքսատուրքերի և ստացածի դրական սալդոն 2018-ին կազմել է ավելի քան 37 մլն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստի շրջանակում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը:

«Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսը վճարում են ավելի շատ մաքսատուրք, քան ստանում են դեպի իրենց բյուջեներ: Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի դեպքում հակառակն է՝ վճարում ենք ավելի քիչ մաքսատուրք, քան ԵԱՏՄ-ից ստանում ենք: 2018-ին Հայաստանի դրական սալդոն կազմել է 37.6 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց Նռանյանը:

Նա նշեց՝ Հայաստանը 2018-ին, 2017-ի համեմատ, մոտ 25 տոկոսով ավելի է գանձել: 2019-ի տվյալների հաշվեքննությունն իրականցվելու է 2020 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում