Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմում. Խաղացանկը կհարստանա «Փղերի երկար ուղին» ներկայացմամբ

Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմում. Խաղացանկը կհարստանա «Փղերի 
երկար ուղին» ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում նոյեմբերի 27-ին և 28-ին կներկայացվի Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը:

Դորին իտալացի հայտնի ժամանակակից դրամատուրգ է, որի պիեսներն արժանացել են հեղինակավոր մրցանակների:


Այս հոգեբանական դրաման սիրո, հարգանքի, համբերության, իրար զիջելու մասին է, թե ինչպես են մարդիկ կապվում միմյանց կյանքում և, հավանաբար, դրանից հետո:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից, «Փղերի երկար ուղին» պիեսը բեմադրել է թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը: Սա նրա ռեժիսորական դեբյուտն է:

Ներկայացման մեջ զբաղված են Արեն Խաչատրյանը, Լիլիա Մուկուչյանը և Մանվել Խաչատրյանը: Բեմանկարիչը Գայանե Չոլակյանն է, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am