Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արցախի խորհրդարանը հերթական նիստը կգումարի նոյեմբերի 28-ին

Արցախի խորհրդարանը հերթական նիստը կգումարի նոյեմբերի 28-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 26-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ընթացքում ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Հովիկ Ջիվանյանը ներկայացրել են ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի և ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի շուրջ հանձնաժողովային քննարկումների արդյունքները: Հանձնաժողովները դրական եզրակացությամբ հավանություն են տվել օրինագծերը հերթական նիստի օրակարգում ընդգրկելուն:

Խոսելով հերթական նիստի օրակարգի նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ կարելի է նախատեսել նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության և ԱՀ Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թվականի տարեկան գործունեության մասին հարցերը:

Հաջորդիվ քննարկվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի պլանավորման և օրակարգ ձևավորելու թեմաները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը նշել է, որ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am