Մշակույթ

Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի

1 րոպեի ընթերցում

Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստում՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 59 (3-րդ մուտք) հասցեում փակցնելու համար քննարկվող հարցը քվեարկության արդյունքում ընդունվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը:

«Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու են ժառանգների կողմից»,- ասաց Վարդանյանը:

Հարակից զեկուցող Մշակույթի կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ իրենց նիստի ժամանակ հարցը քննարկվել է և տրվել է դրական եզրակացություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում