Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Չունեւորներն ավելի հաճախ են սրտի հիվանդություններից տառապում քնի պակասի պատճառով

Չունեւորներն ավելի հաճախ են սրտի հիվանդություններից տառապում քնի պակասի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարիքավոր մարդիկ ավելի հաճախ են դառնում կորոնար հիվանդության, ինսուլտների եւ սրտի ու անոթների հետ կապված այլ խնդիրների զոհեր այն բանի պատճառով, որ նրանք միջին հաշվով ավելի քիչ են քնում, քան բնակչության վճարունակ խավերի ներկայացուցիչները: Այդ թեմայով հետազոտություն Է հրապարակել Է Cardiovascular Research գիտական հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարկավոր Է կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել հասարակության յուրաքանչյուր մակարդակում, որպեսզի դրա բոլոր ներկայացուցիչները քունն առնելու հնարավորություն ստանան: Օրինակ, հարկ Է նվազեցնել աղմուկի մակարդակը, ինչին կարելի Է հասնել տները չկառուցելով ավտոճանապարհների կամ օդանավակայանների մոտակայքում կամ Էլ օգտագործելով կրկնակի ապակեկապոցներ եւ գիշերը սահմանափակելով ճանապարհային երթեւեկությունը»,-պատմել Է աշխատության հեղինակներից մեկը՝ Լոզանի համալսարանի սրտաբան Դուշան Պետրովիչը:

Պետրովիչը եւ նրա գործընկերները վերլուծել են Lifepath նախագծի շրջանակներում եվրոպական չորս երկրներում հավաքված տվյալները: Դրան մասնակցել են 111 հազարից ավելի կամավորներ, որոնք զբաղված են տնտեսության ամենատարբեր ոլորտներում: Այդ նախագծի շրջանակներում եվրոպացի բժիշկները փորձել են գնահատել, թե օրվա գրաֆիկը, մասնագիտացումը եւ մյուս սոցիոտնտեսական ասպեկտներն ինչպես են ազդում մարդու կյանքի տեւողության վրա, եւ այն, թե ավելի շատ ինչ հիվանդությունների Է ենթակա նա:

Հոդվածի հեղինակներն օգտագործել են Lifepath-ի տվյալները, որպեսզի ավելի շատ բան իմանան այն մասին, թե ինչպես են կապված եկամուտների մակարդակը եւ սրտի ու անոթների հիվանդությունները: Վերլուծելով այդ տեղեկատվությունը՝ գիտնականները հաստատել են, որ եկամտի եւ սրտաբանական խնդիրների միջեւ կապ իսկապես գոյություն ունի, ինչպես նաեւ գրանցել են հետաքրքիր օրինաչափություն: Երբ մասնագետները համադրել են այն, թե որքան հաճախ են չքավոր մարդիկ տառապում քնի խանգարումներից, ինչպես նաեւ սրտի հիվանդությունների զարգացման հաճախականության վիճակագրությունը, նրանք հայտնաբերել են, որ կորոնար հիվանդություն եւ ինսուլտ ստանալու ավելի մեծ հավանականությունը մոտավորապես 14-35 տոկոսով բացատրվում Է նրանով, որ ցածր մակարդակի եկամուտ ունեցող մարդիկ զգալիորեն ավելի քիչ են քնում, քան ավելի ապահովված եվրոպացիները:

Այդ օրինաչափությունն ավելի լավ արտահայտված Էր տղամարդկանց, քան կանանց համար, ինչը գիտնականները կապում են այն առանձնահատկությունների հետ, թե տնտեսության որ ոլորտներում են ավելի հաճախ աշխատում յուրաքանչյուր սեռի կարիքավոր ներկայացուցիչները: Այլ խոսքով՝ ինսուլտ եւ կորոնար հիվանդություն ստանալու հավանականությունն զգալի չափով կախված Էր ոչ միայն եկամտի մակարդակից, այլ դրա հետ կապված բնութագրից՝ թե որքան երկար Է քնել հետազոտության այս կամ այն մասնակիցը: Մասնավորապես, եթե կամավորները գանգատվել են այն բանից, որ հաճախ են օրական հինգ ժամից պակաս քնում, ապա դա սրտի կորոնար հիվանդության զարգացման հավանականությունը մոտավորապես 60 տոկոսով մեծացրել Է ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց մոտ, նաեւ 30 տոկոսով մեծացրել Է ինսուլտ ստանալու շանսերը թույլ սեռի ներկայացուցիչների մոտ:

Հետաքրքիր Է, որ չափազանց երկար քունը նույնպես բացասաբար Է ազդել կամավորների առողջության վրա, թեեւ նրանց վրա ներգործել Է մի փոքր այլ ձեւով եւ ոչ այնքան ուժեղ, որքան քնի պակասը: Ի՞նչը կարող Էր նման փոխադարձ կապ առաջացնել:

Գիտնականները ենթադրում են, որ քնի ռեժիմի խանգարումները կարող են հրահրել սրտի հյուսվածքի եւ անոթների խրոնիկական բորբոքումներ, հիպերտոնիա, աթերոսկլերոզ եւ այլ խափանումներ օրգանիզմի աշխատանքում, որոնք ուղղակիորեն մեծացնում են ինսուլտ, ինֆարկտ կամ սրտի կորոնար հիվանդություն ստանալու շանսերը: Համապատասխանաբար, քնատության դեմ պայքարը կարող Է դառնալ սրտաբանական խնդիրների կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը, եզրակացնում են հոդվածի հեղինակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ