Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Լենկոմ» թատրոնն ստացել Է Մարկ Զախարովի անունը

«Լենկոմ» թատրոնն ստացել Է Մարկ Զախարովի անունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լենկոմ» մոսկովյան պետական թատրոնին շնորհվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովի անունը, որը հաստատության գեղարվեստական ղեկավարն Էր: Այդ մասին, իչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: «Մոսկվա քաղաքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկու կողմից հրամանագիր Է ստորագրվել առ այն, որ թատրոնն այժմ կոչվում Է «Մարկ Զախարովի Լենկոմ»,-ասել Է նա:

Ավելի վաղ «Լենկոմ»-ի արտիստներն ուղերձ Էին հղել Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինին՝ թատրոնին գեղարվեստական ղեկավարի անունը շնորհելու վերաբերյալ:

Մարկ Զախարովը մահացել Է 2019 թվականի սեպտեմբերի 28-ին, նրան հողին են հանձնել Նովոդեւիչիե գերեզմանատանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]