Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բժիշկները սրտի հիվանդությունների վտանգը նվազեցնելու պարզ միջոց են առաջարկել

Բժիշկները սրտի հիվանդությունների վտանգը նվազեցնելու պարզ միջոց են առաջարկել
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոբազգիների օգտագործումը կօգնի կանխել սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների առաջացումը: Այս եզրակացությանն են եկել բժիշկների ամերիկյան կոմիտեի պատասխանատու բժշկության գծով փորձագետները, ինչի մասին գրել Է MedicalXpress հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնագետների խոսքով՝ սննդաբաժնում լոբազգիների, ոսպի եւ ոլոռի ներառումը տասը տոկոսով նվազեցնում Է ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը: Բանն այն Է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութեր, սպիտակուցներ եւ այլ միկրոբաղադրիչներ:
Դրա հետ մեկտեղ լոբազգիները քիչ են ճարպեր պարունակում, ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս եւ չեն պարունակում խոլեստերին:
Բացի այդ, սննդաբաժնին լոբազգիների հավելումը կարող Է նպաստել արյան ճնշման իջեցմանը, նշում են հետազոտողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am