Բժիշկները սրտի հիվանդությունների վտանգը նվազեցնելու պարզ միջոց են առաջարկել

Armenpress 13:31, 22 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոբազգիների օգտագործումը կօգնի կանխել սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների առաջացումը: Այս եզրակացությանն են եկել բժիշկների ամերիկյան կոմիտեի պատասխանատու բժշկության գծով փորձագետները, ինչի մասին գրել Է MedicalXpress հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Մասնագետների խոսքով՝ սննդաբաժնում լոբազգիների, ոսպի եւ ոլոռի ներառումը տասը տոկոսով նվազեցնում Է ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը: Բանն այն Է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութեր, սպիտակուցներ եւ այլ միկրոբաղադրիչներ: Դրա հետ մեկտեղ լոբազգիները քիչ են ճարպեր պարունակում, ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս եւ չեն պարունակում խոլեստերին: Բացի այդ, սննդաբաժնին լոբազգիների հավելումը կարող Է նպաստել արյան ճնշման իջեցմանը, նշում են հետազոտողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am