Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նոտր Դամը վերականգնել Է գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից հետո

Նոտր Դամը վերականգնել Է գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից հետո


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել Է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից ութ ամիս անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Սկսած նոյեմբերի 21-ից՝ Նոտր Դամն, ինչպես եւ Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորումը մթնշաղի սկսվելուց եւ մինչեւ գիշերվա ժամը մեկը:
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի Է ունեցել ապրիլի 15-ին: Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Փարիզի դատախազությունը բացառում Է բռնկման քրեական վարկածը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է հինգ տարում Նոտր Դամը վերականգնելու՝ հավակնոտ ծրագրի մասին, թեեւ շատ փորձագետներ ասում են, թե վերակառուման համար 10 – 15 տարի կպահանջվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am