1000х90.jpg (78 KB)

Նոտր Դամը վերականգնել Է գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից հետո

Armenpress 12:11, 22 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել Է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից ութ ամիս անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը: Սկսած նոյեմբերի 21-ից՝ Նոտր Դամն, ինչպես եւ Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորումը մթնշաղի սկսվելուց եւ մինչեւ գիշերվա ժամը մեկը: Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի Է ունեցել ապրիլի 15-ին: Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Փարիզի դատախազությունը բացառում Է բռնկման քրեական վարկածը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է հինգ տարում Նոտր Դամը վերականգնելու՝ հավակնոտ ծրագրի մասին, թեեւ շատ փորձագետներ ասում են, թե վերակառուման համար 10 – 15 տարի կպահանջվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am