Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ փրկարար ծառայությանը

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ 
փրկարար ծառայությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերել է շուրջ յոթանասուն անուն առաջին անհրաժեշտության հրդեհաշիջման պարզագույն միջոցներ, մարտական հանդերձանք, կենցաղային տեխնիկա, կահույք և տնտեսական ապրանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ ԱՄՆ-ն ներկայացնող գործընկերների հետ միասին ուսումնասիրել է գույքն ու տեխնիկան, շնորհակալություն  հայտնել նվիրատվության համար:

Գեներալ Գաբրիելյանը նշել է, որ նվիրաբերված տեխնիկան կծառայի հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև կնպաստի ծառայության արդյունավետության բարձրացմանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ