Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա «Խառը զգացմունքներ» ներկայացումը

Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա «Խառը զգացմունքներ» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի «Խառը զգացմունքներ» պիեսի հիման վրա բեմադրված համանուն կատակերգությամբ: Բեմադրությունն իրականցրել է ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման առաջնախաղերը նախատեսված են նոյեմբերի 22-23-ին:

Բայերի պիեսները բեմադրվել են Բրոդվեյում, դրանց սցենարների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: «Խառը զգացմունքներ» պիեսը երկու միայնակ մարդկանց մասին է: Կինը կորցրել է ամուսնուն, տղամարդը` կնոջը: Նրանք ցանկանում են կրկին զգալ կյանքի համը:

«Խառը զգացմունքներ» պիեսը  մարդկային նյութ է, փոքր-ինչ սենտիմենտալ: Այն սիրո մասին է, այն մասին, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ինքն ինչ-որ մեկին պետք է, զգա, որ միայնակ չէ:

Ներկայացման մեջ ներգրավված են ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Բալանդինան և Արման Ղազարյանը, Գրիգորի Կիրակոսյանն ու Անտոն Աղաջանյանը:

Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը,  կոմպոզիտորը՝ Մարինա Բրուտյանը, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ