Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական սոցիալական ցանցերում քննարկում են Միլանում բլոգեր ներկայացած ադրբեջանցու ինքնությունը

Հայկական սոցիալական ցանցերում քննարկում են Միլանում բլոգեր ներկայացած 
ադրբեջանցու ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցցանցերի հայկական հատվածում քննարկում են Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու՝ ոմն Աթա Աբդուլաևի ինքնությունը:

Առաջ են քաշվում տարբեր վարկածներ՝ հաշվի առնելով շրջանառվող լուսանկարները, որոնցում նա պատկերացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կամ ակտիվ ներգրավված է Բաքվում հակաիշխանական ցույցերի ցրման ժամանակ: Ենթադրություններ կան, որ նա ուժային կառույցների ներկայացուցիչ է, ոստիկան կամ անգամ ազգային անվտանգության ծառայող, գուցե նաև սադրիչ:

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում նոյեմբերի 20-ին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանել մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև բլոգեր ներկայացած ադրբեջանցու հարցին: «Հնարավոր չէ պատկերացնել, որ հայը հնարավորություն կունենար մտնել միջոցառման, հանդիպման, որտեղ կլիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրան հարց կտար: Երկրորդը, դուք ասացիք, թե ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա ակնհայտ սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահը հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի փոփոխություններ և հեղաշրջում անի Ադրբեջանում: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, Իլհամ Ալիևին ասել եմ, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am