Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ-ի հետ համաձայնագիրը ՀՀ-ում ժողովրդավարությունն ավելի ուժեղ դարձնելու փոխադարձ օրակարգ է․Փաշինյան

ԵՄ-ի հետ համաձայնագիրը ՀՀ-ում ժողովրդավարությունն ավելի ուժեղ դարձնելու 
փոխադարձ օրակարգ է․Փաշինյան

ՄԻԼԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ժողովրդավարությունը հայ ժողովրդի համար ազգային արժեք է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը տնտեսական ինտեգրման գործընթացի մեջ է Եվրասիական տնտեսական միության հետ, սակայն Համապարփակ և  ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, ինչը Հայաստանում ժողովրդավարությունն ավելի ուժեղ դարձնելու փոխադարձ օրակարգ է։  «Ես ցանկանում եմ ընդգծել, որ ժողովրդավարությունը մեզ համար այլ երկրից Հայաստան ներմուծված կամ բերված չէ։  Շատ կարևոր է հասկանալ, որ ժողովրդավարությունը մեր ժողովրդի մտքի մեջ է, ժողովրդավարությունը մեր ազգային արժեքն է։ Դա ցույց տրվեց, երբ հարյուր հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, Հայաստանում ռեալ ժողովրդավարություն հաստատելու համար»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ամբողջովին ներքին գործընթացների արդյունք էր, օտարերկրյա որևէ ուժ ներգրավված չի եղել դրանում։ Վարչապետի խոսքով՝ դա ամենակարևոր պատճառն էր, որ հնարավոր եղավ հեղափոխությունն իրականացնել խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության և զոհերի։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]