Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարավկորեական ընկերությունը ՀՀ ԱԺ-ին անհատույց տրամադրել է 130 հազար դոլար արժեքով սարքավորումներ

Հարավկորեական ընկերությունը ՀՀ ԱԺ-ին անհատույց տրամադրել է 130 հազար դոլար 
արժեքով սարքավորումներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական KOIKA գործակալությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին անհատույց տրամադրել է մոտ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գերժամանակակից սարքավորումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«Հարավկորեական KOIKA գործակալության կողմից ՀՀ Ազգային ժողովին անհատույց տրամադրված մոտ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գերժամանակակից սարքավորումներն արդեն ժամանել են, և ընթանում են տեղադրման աշխատանքները.
Սարքավորումները ներառում են. Ոսկեզօծ դահլիճի համար կոնֆերանս համակարգ և թարգմանչական սարքավորումներ, նիստերի 3 մեծ դահլիճի համար թարգմանչական համակարգեր, արտագնա նիստերի համար շարժական կոնֆերանս և թարգմանչական համակարգեր, նիստերի օնլայն, իրական ժամանակում հեռարձակման համար արագագործ ժամանակակից սարքավորումներ:

Նախկինում նիստերի կազմակերպման և անցկացման համար ՀՀ Ազգային ժողովը վարձակալում էր վերոնշյալ սարքավորումները: Հետևաբար, սա ո՛չ միայն ՀՀ Ազգային ժողովի համալրում է ժամանակակից սարքավորումներով, այլ նաև վարձավճարների մասով ծախսերի զգալի կրճատում»,- գրել է Գալստյանը:

2018 թ. մայիսի 24-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը և հարավկորեական KOICA գործակալությունը ձեռք են բերել տեխնիկական վերազինման աջակցության պայմանավորվածություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am