Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի դերը կարող է 
անսպասելիորեն առաջնային դիտարկվել 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-թուրքական հարաբերություններn այդպես էլ չկարգավորվեցին: Չեղարկված երկկողմ ստորագրված արձանագրությունները հաջորդ օրն իսկ «դարձան» եռակողմ՝ հայ-թուրքադրբեջանական: Առանց նախապայմանների պայմանավորվածությունն ի չիք եղավ մեկ օր անց, որովհետեւ Անկարան իր կողմից առաջադրեց Հայոց ցեղասպանության ճանաչման իր վաղեմի չաշխատող տարբերակը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որն էլ իր եզրակացությունը կհանձներ քաղաքական գործիչներին եւ ամեն բան պարզ կլիներ բոլորին: Իսկ թե այդ «ջուրծեծոցին» երբ պիտի ավարտվեր, տար եզրակացությունը, հատկապես թուրք պատմաբանների մասնակցության պարագայում, հասկանալի է՝ երբե՛ք:

Այսօր էլ հայ-ադրբեջանական հարաբերություններն են եռակողմ, հայ-թուրքադրբեջանականից մի փոքր տարբերությամբ, ուղղակի այն պետք է արձանագրել հայ-ադրբեջանաթուրքական: Այստեղ էլ Բաքուն է թուրք եղբայրների հետ հավասար ընդդիմանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը՝ «մոռանալով», որ ինքն էլ ունի պատասխաններ տալու ինչպես 1915-1923 թթ. Արեւելյան Հայաստանում իրականացրած հայերի ցեղասպանության, այնպես էլ՝ 1988-1992 թթ. Սումգայիթյան ցեղասպանության, Բաքվի զանգվածային ջարդերի, Գանձակի, Շահումյանի շրջանի եւ այլ հայաբնակ բնակավայրերի հայերի տեղահանության եւ կոտորածների համար:

Եվ այժմ, թուրք-սիրիական հակամարտության զինադադարից եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հայկական հարցը վերստին կարող է օրակարգային դառնալ մեր տարածաշրջանին առնչվող միջազգային հարաբերություններում: Իհարկե, շատ բան կախված է նաեւ թուրք-ամերիկյան եւ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումներից եւ, ըստ այդմ էլ, նորովի կձեւավորվեն ինչպես հայ-ռուսական, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունները: Իսկ հայկական հարցի միջազգային օրակարգում առաջադրվելը մեծ կապ ունի այս գործընթացների հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am