Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իզաբել Յուպերը կինեմատոգրաֆում ավանդի համար մրցանակ կստանա Հնդկաստանի փառատոնում

Իզաբել Յուպերը կինեմատոգրաֆում ավանդի համար մրցանակ կստանա Հնդկաստանի փառատոնում


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը մասնագիտական գործունեության մեջ նշանակալի ձեռքբերումների համար մրցանակ կստանա Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում, որը նոյեմբերի 20-ից մինչեւ 28-ը կանցկացվի Գոայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է THR-ը:
Նա նկարահանվել Է ավելի քան 120 ֆիլմում, ստացել Է մեծ թվով կինոմրցանակներ, ներառյալ Կաննի կինոփառատոնի «լավագույն դերասանուհու» երկու մրցանակը («Վիոլետա Նիզիեր» (1978 թ.) եւ «Դաշնակահարուհին» (2001 թ.) ֆիլմերի համար): «Նա» (2016 թ.) կինոնկարի համար անվանակարգվել Էր «Օսկար»-ի:
Նշանակալի ձեռքբերումների համար մրցանակի դափնեկիրը Հնդկաստանի կինոփառատոնում կստանա նաեւ 14 հազար դոլար: Դերասանուհին համաժողովում կանցկացնի նաեւ Actor’s Connect վարպետաց դասերը:
Ընդամենը ստուգատեսի ընթացքում կցուցադրվի 76 երկրի 200 ֆիլմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am