Իզաբել Յուպերը կինեմատոգրաֆում ավանդի համար մրցանակ կստանա Հնդկաստանի փառատոնում

Armenpress 14:29, 18 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը մասնագիտական գործունեության մեջ նշանակալի ձեռքբերումների համար մրցանակ կստանա Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում, որը նոյեմբերի 20-ից մինչեւ 28-ը կանցկացվի Գոայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է THR-ը:Նա նկարահանվել Է ավելի քան 120 ֆիլմում, ստացել Է մեծ թվով կինոմրցանակներ, ներառյալ Կաննի կինոփառատոնի «լավագույն դերասանուհու» երկու մրցանակը («Վիոլետա Նիզիեր» (1978 թ.) եւ «Դաշնակահարուհին» (2001 թ.) ֆիլմերի համար): «Նա» (2016 թ.) կինոնկարի համար անվանակարգվել Էր «Օսկար»-ի: Նշանակալի ձեռքբերումների համար մրցանակի դափնեկիրը Հնդկաստանի կինոփառատոնում կստանա նաեւ 14 հազար դոլար: Դերասանուհին համաժողովում կանցկացնի նաեւ Actor’s Connect վարպետաց դասերը: Ընդամենը ստուգատեսի ընթացքում կցուցադրվի 76 երկրի 200 ֆիլմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am