Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ անսարքության պատճառով. CNN

Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ անսարքության 
պատճառով. CNN

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաթիռը, որում գտնվում Էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված Է եղել վերադառնալ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքության հայտնաբերման պատճառով: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
CNN-ի տեղեկատվությամբ՝ American Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք Է թռիչք կատարեր Նյու Յորք – Վաշինգտոն երթուղով: Սակայն այն պահին, երբ հանրանավն արդեն գտնվում Էր տերմինալից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, վերգետնյա ծառայությունների աշխատակիցները նկատել են ծուխ եւ ինքնաթիռի դետալ են հայտնաբերել գետնին: Օդանավը վերադարձել Է տերմինալի մոտ:
Հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ ուղեւորներին, որոնց թվում եղել Է նաեւ Քլինթոնը, առաջարկվել Է նստել մեկ այլ ինքնաթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am