Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ անսարքության պատճառով. CNN

Armenpress 10:40, 18 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնաթիռը, որում գտնվում Էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված Է եղել վերադառնալ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքության հայտնաբերման պատճառով: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:CNN-ի տեղեկատվությամբ՝ American Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք Է թռիչք կատարեր Նյու Յորք – Վաշինգտոն երթուղով: Սակայն այն պահին, երբ հանրանավն արդեն գտնվում Էր տերմինալից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, վերգետնյա ծառայությունների աշխատակիցները նկատել են ծուխ եւ ինքնաթիռի դետալ են հայտնաբերել գետնին: Օդանավը վերադարձել Է տերմինալի մոտ: Հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ ուղեւորներին, որոնց թվում եղել Է նաեւ Քլինթոնը, առաջարկվել Է նստել մեկ այլ ինքնաթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am