Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնել են հանրաքվե անցկացնել սահմանադրության շուրջ

Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնել են հանրաքվե անցկացնել սահմանադրության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը կարողացել են համաձայնության գալ նոր Սահմանադրության վերաբերյալ 2020 թվականի ապրիլին երկրում հանրաքվե անցկացնելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tercera հրատարակությունը:

Ինչպես նշվում Է, երկարատեւ բանակցություններից հետո նոյեմբերի 14-ին Չիլիի Սենատի ղեկավար Հայմե Կինտանան հայտարարել Է երկրի կառավարող կուսակցությունների եւ ընդդիմության միջեւ պատմական համաձայնության ձեռքբերման մասին, որն ուղղված Է 1981 թվականից գոյություն ունեցող Սահմանադրության փոխարինմանը եւ որն ստացել Է «Հանուն հանրային հանգստության եւ նոր սահմանադրության» անվանումը: «Այս գիշերը պատմական Է Չիլիի համար»,-ասել Է Կինտանան: Նա ընդգծել Է, որ խոսքը «ճգնաժամից խաղաղ ու ժողովրդավարական ճանապարհով դուրս գալու» եւ «բոլոր քաղաքացիների հաղթանակի» մասին Է: Հրատարակության տվյալներով՝ համաձայնագրի 12 կետերից առաջինը մատնանշում Է երկրում հասարակական կարգի վերականգնումը: Ինչպես նշում Է հրատարակությունը, երկուԷջանոց փաստաթուղթն ընդունվել Է երկրում հուզումների սկսվելուց 28 օր անց:

Չիլիում զանգվածային բողոքների սկսվելու առիթ Է դարձել հոկտեմբերի սկզբին մետրոյով երթեւեկության գների աճը: Սակայն դա պատճառներից միայն մեկն Է: Երկրի բնակիչները հանդես են գալիս անվճար կրթություն եւ առողջապահության ծառայություններ ստանալու անհնարինության, ոչ բարձր աշխատավարձերի եւ սակագների աճի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am