Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ջոկեր»-ի ռեժիսորը պատմել Է, թե ինչպիսին Է լինելու սիքվելը

«Ջոկեր»-ի ռեժիսորը պատմել Է, թե ինչպիսին Է լինելու սիքվելը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջոկեր»-ի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը Los Angeles Times հրատարակությանը տված հարցազրույցում բացահայտել Է ֆիլմի հնարավոր սիքվելի մանրամասնությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ճշտել Է, որ ֆիլմի շարունակության աշխատանքը դեռեւս չի սկսվել, բայց ինքն առարկություններ չունի այդ գաղափարի կապակցությամբ. «Եվ, այնուամենայնիվ, մենք չենք կարող պարզապես խելահեղ կինո ստեղծել ծաղրածուի՝ հանցագործ աշխարհի արքայազնի մասին: Այն պետք Է ունենա իր ռեզոնանսային թեման, ինչպես ուներ առաջին «Ջոկեր»-ը: Կարծում եմ՝ հենց դրա համար Է ֆիլմն այդքան լայն արձագանք գտել: Բազմաթիվ կինոնկարներում խոսքը կայծի մասին Է, այլ ոչ թե վառոդի: Եթե մեզ մոտ կրկին այդպես ստացվի, հետաքրքիր կլինի»: Գլխավոր դերում Հոաքին Ֆենիքսի մասնակցությամբ ժապավենի պրեմիերան հաջողությամբ Է անցել Վենետիկի փառատոնում: Բայց ավելի ուշ հանդիսատեսներն սկսել են անհանգստություն հայտնել, որ դրանում բազմաթիվ դաժան տեսարաններ կան, եւ խոսել այն մասին, որ հանրությանը Ջոկերի արյունալի վրեժխնդրությունը ցուցադրելը անպատասխանատու Է եւ վտանգավոր:

Վերջին հաշվով, Ֆիլիպսի խոսքով, ֆիլմը «ոչ թե բռնության, այլ բարության ուժի եւ աշխարհում Էմպատիայի պակասի մասին Է, եւ հանդիսատեսները դա նկատել են: Զարմանալի Է, որ կինոնկարը, որը կարող Էր անկարգություններ հրահրել, բերել Է սոսկ այն բանին, որ մարդիկ սկսել են պարել աստիճանների վրա»:

«Ջոկեր»-ը դարձել Է R վարկանիշով ամենահաջողված նախագիծը. շատերն այն համարում են «Օսկար» մրցանակի առավել հավանական հավակնորդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am