Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Գիտնականները գտել են տկարամտությունից խուսափելու եղանակը

Գիտնականները գտել են տկարամտությունից խուսափելու եղանակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի գիտատեխնիկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվությունը կարող Է նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակվել Է MedicalXpress-ի կայքում:

«Կարեւոր Է ասել, որ երբեք ուշ չԷ պարապելն սկսելու համար: Մասնակիցների միջին տարիքը հետազոտության սկզբում 60-ն Էր: Կարդիոռեսպիրատորային դիմացկունության բարելավումը կապված Է դեմենցիայի զարգացման թուլացած ռիսկի հետ:

Նրանք, ովքեր ֆիզկուլտուրայով չեն զբաղվել 80-ական թվականներին, բայց սկսել են տասը տարի անց, հիվանդությունը հետաձգել են երկու տարով»,-պատմել Է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Ատեֆե Տարին:

Ընդ որում՝ բարձր ծանրաբեռնվածությամբ պարապմունքները մեծ արդյունավետություն են ցույց տվել չափավոր ֆիզիկական վարժությունների համեմատությամբ:

«Կանոնավոր ֆիզիկական վարժությունները (շաբաթական առնվազն երկու անգամ), որոնց ընթացքում դուք քրտնում եք եւ արագացված շնչում, նպաստում Է այն բանին, որ դուք ձեր տարիքի համար լավ տեսք ունենաք»,-եզրափակել Է Տորին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ