Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կրեմլում պատասխանել են Պուտինի եւ Զելենսկու՝ Ղազախստանում հանդիպելու մասին Նազարբաեւի առաջարկությանը

Կրեմլում պատասխանել են Պուտինի եւ Զելենսկու՝ Ղազախստանում հանդիպելու մասին Նազարբաեւի առաջարկությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում մեկնաբանել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջեւ բանակցություններ կազմակերպելու առաջարկությունը, նշելով, որ այդպիսի հանդիպումը պետք Է լինի նախապատրաստված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անպայմանորեն, Պուտինն ինքն Է ասել, որ երբեք չի հրաժարվի նման հանդիպումներից եւ այդ հանդիպումից նույնպես, բայց կարծում Է, որ հանդիպումը պետք Է լավ նախապատրաստված լինի:

Այդ կապակցությամբ ներկայում մենք կենտրոնանում ենք «նորմանդական ձեւաչափով» գործընթացի նախապատրաստման վրա»,-ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրագրողների խնդրանքով այսպես Է նա մեկնաբանել երկու նախագահների՝ Ղազախստանում հանդիպելու վերաբերյալ Նազարբաեւի առաջարկությանը եւ պատասխանել Է այն հարցին, թե համաձայն Է արդյոք Պուտինը այդ բանակցություններին: Պեսկովը երախտագիտություն Է հայտնել Ղազախստանի առաջին նախագահին եւ բարձր գնահատական տվել ղազախստանցի գործընկերների ջանքերին «ռուս-ուկրաինական հարաբերությունները կարգավորելու առումով»:

Նոյեմբերի 12-ին ավելի վաղ Նազարբաեւն այն համոզմունք Էր հայտնել, որ Պուտինը եւ Զելենսկին Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման շուրջ կկարողանան պայմանավորվել անձնական հանդիպման ժամանակ եւ առաջարկել Էր այն անցկացնել Ղազախստանի տարածքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am