Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանում զբոսաշրջության զարգացման մեջ ներդրումները պլանավորվում Է ավելացնել եռակի. Ռոստուրիզմ

Ռուսաստանում զբոսաշրջության զարգացման մեջ ներդրումները պլանավորվում Է ավելացնել եռակի. Ռոստուրիզմ


ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանավորվում Է, որ Ռուսաստանում մինչեւ 2035 թվականն ընկած ժամանակաշրջանի համար զբոսաշրջության զարգացման նոր մշակվող ռազմավարությունը ենթադրում Է, որ ներդրումների ծավալը դրա իրագործման ընթացքում կավելանա երեք անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Զբոսաշրջության դաշնային գործակալության (Ռոստուրիզմ) ղեկավար Դմիտրի Գորինը:
«Հնարավոր չԷ ճյուղը պատկերացնել առանց ներդրումների: Մինչեւ 2035 թվականը զբոսաշրջության զարգացման ռազմավարության սկզբունքային տարբերությունը նախորդներից այն Է, որ ներդրումներն ավելանալու են երեք անգամ»,-ընդգծել Է փորձագետը՝ հանդես գալով Online Travel յոթերորդ միջազգային խորհրդաժողովում:
Ռոստուրիզմի ներկայացուցիչը ճշտել Է, որ այդ ներդրումները պետք Է ուղղվեն անմիջականորեն տուրիստական օբյեկտների՝ ճանապարհների, ենթակառուցվածքի, ծառայությունների զարգացմանը:
Նա նաեւ պատմել Է, որ նոր ռազմավարության մեջ շատ հստակորեն ամրագրվել են զբոսաշրջության բոլոր հիմնական, այդ թվում եւ գործնական տեսակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am