Ռուսաստանում զբոսաշրջության զարգացման մեջ ներդրումները պլանավորվում Է ավելացնել եռակի. Ռոստուրիզմ

Armenpress 14:29, 12 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանավորվում Է, որ Ռուսաստանում մինչեւ 2035 թվականն ընկած ժամանակաշրջանի համար զբոսաշրջության զարգացման նոր մշակվող ռազմավարությունը ենթադրում Է, որ ներդրումների ծավալը դրա իրագործման ընթացքում կավելանա երեք անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Զբոսաշրջության դաշնային գործակալության (Ռոստուրիզմ) ղեկավար Դմիտրի Գորինը: «Հնարավոր չԷ ճյուղը պատկերացնել առանց ներդրումների: Մինչեւ 2035 թվականը զբոսաշրջության զարգացման ռազմավարության սկզբունքային տարբերությունը նախորդներից այն Է, որ ներդրումներն ավելանալու են երեք անգամ»,-ընդգծել Է փորձագետը՝ հանդես գալով Online Travel յոթերորդ միջազգային խորհրդաժողովում:Ռոստուրիզմի ներկայացուցիչը ճշտել Է, որ այդ ներդրումները պետք Է ուղղվեն անմիջականորեն տուրիստական օբյեկտների՝ ճանապարհների, ենթակառուցվածքի, ծառայությունների զարգացմանը: Նա նաեւ պատմել Է, որ նոր ռազմավարության մեջ շատ հստակորեն ամրագրվել են զբոսաշրջության բոլոր հիմնական, այդ թվում եւ գործնական տեսակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am