Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

ՔԿ-ն ստացել է Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը

 ՔԿ-ն ստացել է Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
 «Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում է: Ինչ վերաբերվում է Դավիթ Սանասարյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այն ՔԿ Էրեբունու քննչական բաժնի վարույթում է»,- ասաց Հարությունյանը:

Մամուլում լուր էր տարածվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ: Ըստ հրապարակումների` Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեի շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա Ա. Ղևոնդյանին: Ավելի ուշ, Դավիթ Սանասարյանը հերքել էր այս տեղեկությունները: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am