Հասարակական

ԳԱԱ նախագահը գիտության ֆինանսավորման մեջ մասնավորի մասնակցության անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

 ԳԱԱ նախագահը գիտության ֆինանսավորման մեջ մասնավորի մասնակցության անհրաժեշտություն է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, նկատի ունենալով միջազգային փորձը, առաջարկում է, որ Հայաստանում մասնավոր սեկտորը ևս մասնակցի գիտության ոլորտի ֆինանսավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարտիրոսյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը:

«Մեր գիտության ֆինանսավորումը հավասար է բյուջեի ծախսային մասի մոտ 1.2 տոկոսին: Այդ թիվը չի փոխվել արդեն գրեթե 30 տարի: Պետությունը գիտության նկատմամբ հատուկ հոգս չի տարել: Ֆրանսիայում գիտության ֆինանսավորման համար միջոցների մի մասը տալիս է պետությունը, մյուսը՝ մասնավոր աղբյուրները: Պետք է այնպես անենք, որ մասնավոր սեկտորը մասնակցի գիտության ֆինանսավորմանը»,-ասաց Մարտիրոսյանն ու հավելեց՝ այս խնդրի մասին խոսում են արդեն երկար տարիներ:

Նա շեշտեց՝ գիտությունը կարևոր նշանակություն ունի անվտանգության, տնտեսության, ազգի զարգացման հարցում, և այդ ոլորտի ֆինանսավորմանը պետք է ուշադրություն դարձնել: Մարտիրոսյանը մատնանշեց նաև ոլորտում գործող կառույցների շենքների պահպանման խնդիրները, որոնք պահանջում են լրացուցիչ ֆինանսավորում: Ոլորտում բյուջեի 75 տոկոսը հատկացվում է աշխատավարձներին, իսկ 25 տոկոսը՝ մնացած մանր ծախսերին: Մարտիրոսյանը կարևորեց, որ բյուջեում շենքերի պահպանման նպատակով հատուկ միջոցներ հատկացվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում