Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ արտգործնախարարը Շվեդիայում մասնակցում է ԱլԳ տասնամյակին նվիրված դասախոսությանը

ՀՀ արտգործնախարարը Շվեդիայում մասնակցում է ԱլԳ տասնամյակին նվիրված 
դասախոսությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցում է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիտայկոյի հետ միասին մասնակցում է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ԱլԳ տասնամյակին նվիրված դասախոսությանը, որը կրում էր «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագիրը: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարները»,- գրել է Նաղդալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am