Քաղաքականություն

ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների պատկերացումները նույնական են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում շատ հաճախ է շահարկվել, թե Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության մեջ կան հակասություններ ու հակադրություններ: Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ իշխանության և Արցախի իշխանության պատկերացումները Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, նույնական են»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այլ կերպ լինել չի կարող:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում