Տնտեսություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի շուրջ 48 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի շուրջ 48 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 48 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվելու է 495.5 մլրդ դրամ, որը շուրջ 10.8%-ով կամ 47.9 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է»,- ասաց Ջանջուղազյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ հատկացումներն ուղղված են լինելու հիմնականում կենսաթոշակների միջինում 10 տոկոսով բարձրացմանը:

«Նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 25500 դրամից 26500 դրամ»,- ասաց Բաթոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում