Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առողջապահության բյուջեն կավելանա շուրջ 21.7%-ով

Առողջապահության բյուջեն կավելանա շուրջ 21.7%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում առողջապահությանն ուղղված բյուջեն կավելանա շուրջ 21.7%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Առողջապահության համար ակնկալվում է, որ 2020թ. պետական բյուջեի նախագծով կտրամադրվի 109 մլրդ դրամ, դա շուրջ 21.7%-ով կամ 19.4 մլրդ դրամով ավելի է 2019թ. հատկացումից»,- ասաց Ջանջուղազյանը:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 2020թ. առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականություն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]