Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի քանդակը զարդարում է Փարիզի հայտնի պողոտան

 Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի քանդակը զարդարում է Փարիզի հայտնի 
պողոտան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի քանդակը մեկ ամիս շարունակ կզարդարի Փարիզի հայտնի Գեորգ V-ի պողոտան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետ Հայկ Խեմչյանը:

«Լոուրենս Ջենկելի ստեղծագործությունները զարդարում են Փարիզի Գեորգ V-ի հայտնի պողոտան: Դրանք այնտեղ ցուցադրված կլինեն հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը»,- գրել է Խեմչյանը: Քանդակի հեղինակը եռագույն կոնֆետի արձանը հենց այդպես էլ անվանել է՝ «Կոնֆետ. Հայաստանի դրոշը»:

Ինչպես փոխանցում է Sortiraparis-ը` ցուցահանդեսի կազմակերպիչներից Ռեմի Մակինադիդջանայի խոսքով` ցուցադրությունը կոչված է դառնալ Փարիզի մշակույթի նոր էջի խորհրդանիշ: Այն բաց ցուցադրություն է, որը հնարավորություն է տալիս կոտրելու արդի մշակույթի վերաբերյալ կարծրատիպը, որը հաճախ համարվում է անհասանելի:

Պողոտայում բաց երկնքի տակ ներկայացված է 50 աշխատանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am