Տնտեսություն

ԱԺ աշխատակազմի բյուջեն 2020թ. կաճի 842 մլն դրամով

1 րոպեի ընթերցում

ԱԺ աշխատակազմի բյուջեն 2020թ. կաճի 842 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին 2020թ. ՀՀ պետական բյուջեով կհատկացվի 6 մլրդ 96մլն դրամ, ինչը 2019թ. համեմատ 842 մլն դրամով ավելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ԱԺ աշխատակազմի համար առաջարկվող նախագծում 6 մլրդ 96մլն դրամ է նախատեսված բոլոր ծրագրերի և միջոցառումների համար, սա 2019թ. ծրագրային ցուցանիշի համեմատ 842 մլն դրամով ավելի է»,- ասաց Ջանջուղազյանը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշեց, որ հաջորդ տարվա համար նախատեսված ծախսերի շրջանակում նախատեսված են մի շարք որակական փոփոխություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում