Հասարակական

Վաչագան Ղազարյանի քրգործի նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 3 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Վաչագան Ղազարյանի քրգործի նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ քրեական գործի նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնվել շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամի չափով գումար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար: Նշված հոդվածները վերաբերում են հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու հանցակազմերին: Նախաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում