Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարության օժանդակությամբ դռների արտադրության ոլորտում կիրականացվի 7,6 մլրդ դրամի ներդրում

Կառավարության օժանդակությամբ դռների արտադրության ոլորտում կիրականացվի 7,6 
մլրդ դրամի ներդրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2013 թվականից ընկերությունը գործում է Երևանում, զբաղվում է լուսաթափանց կոնստրուկցիաներով դռների ու պատուհանների արտադրությամբ: «Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է իրականացնել  7 մլրդ 686 մլն դրամի ներդրում: Ներկայումս ընկերությունում աշխատում է 64 աշխատակից: Այս ծրագրի իրականացման արդյունքում ընկերության աշխատակիցների թիվը կավելանա 30-40-ով՝  145 հազար դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ հավելելով, որ այս ծրագրով արտադրվող արտադրանքը գնահատվում է 8,8 մլրդ դրամ, որի 70-80 տոկոսը կիրացվի ՀՀ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am