Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ Է մշակել Սիրիայում նրա ռազմական գործողության կապակցությամբ

ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ Է մշակել Սիրիայում նրա ռազմական գործողության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը դատապարտել Է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում եւ նոր տնտեսական պատժամիջոցների նախագիծ պատրաստել Անկարայի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին:

Անկարայի վրա ազդելու հիմնական միջոցներից մեկը կդառնա Եվրամիություն թուրքական գյուղատնտեսական արտահանման արտոնյալ ռեժիմի կասեցումը: Նշվում Է, թե, չնայած այն բանին, որ եվրոպացի օրենսդիրները ձայնի իրավունք չունեն առեւտրական պատժամիջոցների առումով, նրանք հնարավորություն ունեն կրճատելու մոտավորապես 250 մլն եվրոյի չափով տարեկան վճարումները, որոնք Անկարային տրամադրվում են ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացի շրջանակում: Որպես ծայրահեղ միջոց նշվում Է մաքսային համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցումը ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ:

Եվրախորհրդարանի հանգուցային պահանջը Թուրքիայի հրաժարումն Է Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտու նկատմամբ հսկողության հավակնությունից: ԵՄ-ն կոչ Է անում անհատական պատժամիջոցներ սահմանել թուրք այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են քրդական զինված կազմավորումների դեմ ռազմական գործողության ընթացքում մարդու իրավունքների ենթադրվող խախտումների համար: Բացի այդ, եվրոպացի խորհրդարանականները կոչ են անում Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել ՄԱԿ-ի մանդատին համապատասխան:

Հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ Է արել Թուրքիային՝ վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: «ԵՄ-ն դատապարտել Է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում: Ոչ ոք մոլորության մեջ չԷ այսպես կոչված հրադադարի հարցում»,-ասել Է Տուսկը: «Թուրքիան պետք Է վերջնականապես դադարեցնի ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերը եւ հարգի միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»,-ընդգծել Է նա: Տուսկի խոսքով՝ «ցանկացած այլ ճանապարհ նշանակում Է անընդունելի մարդկային տառապանքներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաղթանակը եւ լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am