Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ղազախստանի նախագահն ընդլայնել Է Նազարբաեւի լիազորությունները

Ղազախստանի նախագահն ընդլայնել Է Նազարբաեւի լիազորությունները


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր Է ստորագրել, որն ընդլայնում Է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները պետական իշխանության մարմինների համակարգում կադրային քաղաքականության ոլորտում: Փաստաթուղթը հրապարակված Է նորմատիվային իրավական ակտերի տեղեկատվական-իրավական համակարգում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Հրամանագրի համաձայն, նախարարների նշանակումը, բացառությամբ արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ղեկավարների, այսուհետեւ նախագահի կողմից կատարվում Է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը պահպանած Նուրսուլթան Նազարբաեւի հետ համաձայնեցնելուց հետո:
Բացի այդ, հրամանագրի տեքստի համաձայն, Ղազախստանի նախագահի անմիջական ենթակայության եւ նրան հաշվետու մարմինների ղեկավարների նշանակումը նույնպես պետք Է համաձայնեցվի Անվտանգության խորհրդի ղեկավարի հետ: Այդ մարմինների թվում են՝ պետության ղեկավարի վարչակազմը, Գլխավոր դատախազությունը, ազգային անվտանգության կոմիտեն, Ազգային բանկը, հանրապետական գվարդիան, արտաքին հետախուզության ծառայությունը, նախագահի պահպանության ծառայությունը եւ այլ գերատեսչություններ:
Անվտանգության խորհրդի նախագահի հետ այժմ անհրաժեշտ կլինի նաեւ համաձայնեցնել ակիմների՝ մարզերի, հանրապետական նշանակության քաղաքների եւ մայրաքաղաքի վարչակազմերի ղեկավարների նշանակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am