Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ երկու օդանավակայններում ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայններում ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 324,755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, 2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 տոկոսով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262,816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312,240 ուղևոր:

2019 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,515 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,904 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 21.3 տոկոս:

 

 

 

Ուղևորների թիվը 2018թ. սեպտեմբերին

Ուղևորների թիվը 2019թ.

սեպտեմբերին

Տարբերությունը տոկոսային

հարաբերությամբ

«Զվարթնոց»

262,816

312,240

18.8%

«Շիրակ»

15,904

12,515

-21.3%

Ընդամենը

278,720

324,755

 

16.5%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,396,966 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am