Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի Խարբ Մայդոն զորափորձարանում, որը գտնվում Է Աֆղանստանի հետ սահմանին, տեղի Է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 29-ը:
«Այսօր տրվել Է «Անխախտ եղբայրություն-2019» միջազգային համատեղ վարժանքների մեկնարկը, որն անցկացվում Է Տաջիկստանի Հանրապետության տարածքում՝ Խարբ Մայդոն զորավարժարանում»,- բացմանն ասել Է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ -գնդապետ Ալեքսանդր Լապինը: «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով: Դրանցից առաջինի ընթացքում Կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման ուժերը կիրականացնեն հակաահաբեկչական գործողություն: Երկրորդ փուլում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողություն կանցկացվի հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում: Համատեղ վարժանքների երկրորդ փուլին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Բելառուսի զորակազմերը, որոնք կժամանեն հոկտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում