Էդգար Բաբայանը մասնակցեց ակումբի անհաջող խաղին
16:59, 20 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը մասնակցել է ակումբի ամբողջական խաղին:
«Արմենպրես»- իհաղորդմամբ`Դանիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Հոբրոն»-ն արտագնա խաղում մրցեց «Հորսենս»-ի հետ և զիջեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ազգային թիմից Էդգար Բաբայանը «Հոբրոն»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Հոբրոն»-ը մրցաշարային աղյուսակում 12-րդն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում