Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

«Աջակցություն բաց կառավարման գործընկերության գործողությունների» ծրագիրը ավարտին կհասցվի 2020-ին

«Աջակցություն բաց կառավարման գործընկերության գործողությունների» ծրագիրը 
ավարտին կհասցվի 2020-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աջակցություն բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագիրը նպատակ ունի ստեղծել տեղական մակարդակով հանձնառությունների փաթեթ՝ ի նպաստ կառավարության թափանցիկության և հաշվետվողականության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը 2018 թվականից իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Ծրագիրը նաև կարող է նպաստել քաղաքացիների ներգրավվածության բարձրացմանն ու կառավարության պատասխանատվությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ  քարտուղար Լիլիա Աֆրիկյանը նշեց, որ 2019 թվականին շատ են քննարկվել բաց կառավարման գործընկերության հանձնառությունները:

«Առողջապահության հանձնառությունը շատ հավակնոտ է և առաջարկությունների հավաքագրման փուլում շատ մեծ են եղել քաղաքացիների կողմից առաջարկները: Առողջապահության հետ համատեղ որոշել ենք քաղաքացիների համար ավելի բաց և հասանելի դարձնել առողջապահական ծառայությունները»,- նշեց Աֆրիկյանը և հավելեց, որ մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը ավարտին կհասցվի ծրագիրը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի հունվար ամսից Կառավարությունը սկսելու է նոր առաջարկություններ հավաքագրել «Աջակցություն բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների» ծրագրում ընդգրկելու համար:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական և Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը ներկայացրեց էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգն ու armed.am կայքը և, թե ինչի համար է այն ստեղծվել:

«Armed.am-ը ստեղծվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժման և ախտորոշման նպատակով: Կայքի միջոցով քաղաքացիները հնարավորություն են ստանում առցանց հերթագրվել այս կամ այն բժշկական հաստատությունում: Էլեկտրոնային ուղեգիր ստանալուց հետո հիվանդը կարող է առանց բժշկական հաստատություն այցելելու հերթագրվել բուժման կամ ախտորոշման համար: Դաշտերում լրացվում է հեռախոսահամարն ու ուղեգրի համար»,- ասաց Սարգսյանը:

Կիբերանվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՐՄԵԴ համակարգում կարելի է գրանցվել միայն նույնականացման քարտի (ID քարտ) միջոցով։ Գրանցումից հետո հնարավոր է մուտք գործել համակարգ երկու տարբերակով՝ մուտքային անուն/գաղտնաբառով կամ նույնականացման քարտի միջոցով:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ