Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը դիտել է Կոմիտաս վարդապետին նվիրված՝ «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարները, ինչպես նաև ունկնդրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների կոմիտասյան կատարումները: Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ միջոցառումը մետրոպոլիտենում կազմակերպելու համար՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին դիտել ցուցահանդեսը ու ևս մեկ անգամ արժանին մատուցել մեր ժողովրդի մեծանուն զավակներից մեկին՝ Կոմիտասին:

Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների, մետրոպոլիտենի այցելուների ու քաղաքի հյուրերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am