Հասարակական

Սևանա լճի ափամերձ երեք մեծ քաղաքում կիրականացվեն մաքրման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Սևանա լճի ափամերձ երեք մեծ քաղաքում կիրականացվեն մաքրման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հանձնարարել է Սևանա լճի ափամերձ երեք մեծ քաղաքներում՝ Սևանում, Մարտունիում և Վարդենիսում, իրականացնել մաքրման աշխատանքներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Այս տարի մաքրման ենթակա անտառամերձ տարածքի ծավալը մեծացվել է: 2020 թվականի բյուջեում մի քանի անգամ ավելի շատ գումարներ են դրվել մաքրման համար: Հրավիրել ենք միջազգային փորձագետների, որոնք որոշակի լուծումներ են առաջարկել: Ակադեմիային է գումար հատկացվել, որ մաքրման տարբերակ ներկայացվի: Փորձաքննությունների մասին օրենքի վերանայումից հետո հայտարարություն կարվի, որ Սևանին հարակից տարածքների բոլոր ռեստորաններին կտրվի ժամանակ, որը կլինի մինչև սեզոնի սկիզբը, որպեսզի բոլորը տեղադրեն մաքրման կայաններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Անդրադառնալով լճի ծաղկման պատճառներին՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ միջազգային փորձագետները որպես այդպիսիք նշել են օրգանական, ֆոսֆորային նյութերի մուտքը, որը գալիս է համայնքներից, գյուղատնտեսությունից, անտառամերձ շերտից, ռեստորանային համալիրներից:

Նախարարի համոզմամբ՝ Սևանի խնդրի լուծումը կեղտաջրերի մուտքի նվազեցումն է ու մակարդակի բարձրացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում