Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին

Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 16-ին ն ընդունել է ամերիկահայ գործարար և բարեգործ Նուբար Աֆեյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները կարևորել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում, որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման և երկրում նորարարությունների կիրառման հարցեր:  Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել արհեստական բանականությանը և Հայաստանի` այս ոլորտում առաջատար երկիր դառնալու հնարավորություններին:

Քննարկվել է նաև հայության գիտական ներուժի, մասնագիտական հմտությունների և գործարար ցանցի օգտագործումը՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am