Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ օրաթերթ. Հայ-վրացական հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար

ՀՀ օրաթերթ. Հայ-վրացական հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն 
Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայ-վրացական հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար: Ըստ քաղաքագետ Դավիթ Պետրոսյանի, հարկավոր չէ փորձել խոչընդոտել Վրաստանի և նրա հարևան երկրների հարաբերությունների զարգացմանը կամ փորձել Վրաստանին ետ պահել դրանից: Ինչպես օրինակ Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցման ժամանակ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ընթանում էր տեղեկատվական արշավ թե՛ Հայաստանում, թե՛ Ջավախքում, որ այդ նախագիծն անընդունելի է Հայաստանի ու ջավախքահայության համար, բայց այդպես էլ այդ ուժերը ոչինչ չկարողացան անել այդ գործընթացներին միջամտելու առումով: Ըստ որում՝ չէին էլ կարող անել:

Փոխարենը հարկավոր է շեշտադրում անել տարածաշրջանային գլոբալ նախագծերին Վրաստանին մասնակից դարձնելու ուղղությամբ: Այս մոտեցումը ոչ միայն Վրաստանին կմոտեցնի Հայաստանին, այլև կմեծացնի Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական գործընթացներում:

Նման նախագիծ կարող է դառնալ նաև Իրանին սևծովյան ավազանին կապելու նախագիծը, որում մեծ շահագրգռվածություն է դրսևորում Իրանը և որին կարող է նպաստել Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ ավտոճանապարհը: Այս հարցերը հավանաբար տեղ կգտնեն այսօր Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիայի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am