Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Երևանում աղբամաններ են այրվել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն

Երևանում աղբամաններ են այրվել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 
աշխատակազմը դիմել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմն աղբամանների այրման դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Օհանով 54 շենքի բակում, երկու նոր աղբաման է այրվել։ Վարչական շրջանի աշխատակազմն արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Հուսով ենք, որ մեղավորները արագ կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության: Կոչ ենք անում քաղաքացիներին չվնասել և չոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին»,-ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am